Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Փոխադրամիջո՞ց, թե՞ զոռբայության ու պնդերեսության հարթակ

Փոխադրամիջո՞ց, թե՞ զոռբայության ու պնդերեսության հարթակ
30.01.2025 | 19:15

Կապ չունի, թե մարդը որքան կայացած կամ ինքնավստահ է. եթե ինքը պիկ ժամին նստում է Երևան քաղաքի տրանսպորտ, նույն պահին էդ ողջ ինքնավստահությունն ու կայացվածությունը հօդս են ցնդում։ Ստորացման, ինքնասիրության ոտնահարման, զոռբայության ու պնդերեսության մի հարթակ է դառնում էդ փոխադրամիջոցը։ Ի՜նչ քաղաքակրթություն, ի՜նչ քաղաքավարություն՝ ջունգլի, որտեղ պետք է ողջ մնաս...

Ու սա էդ բարեփոխված տրանսպորտ-բարեփոխված տրանսպորտ ասվա՞ծն է, որի մասին ամեն օր բարբաջում են։ Պլաստմասայից չինական ավտոբուսներն ու այդ ավտոբուսների ղեկին բլոտ խաղացող վարորդները երբվանի՞ց դարձան բարեփոխված։ Ասեք՝ գազելներին փոխարինած ավտոբուսներ, բայց մի ասեք՝ բարեփոխված։ Ոնց որ ասեք՝ հայրենասեր քպ-ական։ Կեղծ ու անիրական է հնչում, չէ՞։ Նույնն էլ ձեր մուտիտներն են տրանսպորտի մասին։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 4845

Մեկնաբանություններ